Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և կարիերան

Քաղաքական լիդերություն

Քաղաքական լիդերություն

Յուրաքանչյուր լիդերի հատուկ են իր սեփական ղեկավարման մեթոդները, մասսայի վրա ազդելու, դրված նպատակներին հասնելու միջոցները և այլն:

Քաղաքական լիդերությունը առաջնորդության ամենաբարձր ձևն է: Դրա  առանձնահատուկ բնույթը տարբեր է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում:

 

«Քաղաքական լիդերություն» հասկացության հետ է կապված  նաև «քաղաքական լիդեր» հասկացությունը:

 

Քաղաքական լիդերը նա է, ով իշխանություն ունի որոշ թվով մարդկանց վրա, հմուտ է այն  քաղաքական գործունեության մեջ, որի կատարումը նա պետք է կառավարի, ունի ծրագրեր մշակելու, վճիռներ կայացնելու, այն իրագործելու զարգացած ընդունակություն և այնպիսի անձնային հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կառավարելու համար:

 

Լիդերի քաղաքական վարքը նպատակաուղղված է և պատճառաբանված: Գոյություն ունեն բազմաթիվ անձնական տարբեր տիպի կարիքներ, որոնք այս կամ այն կերպ կապված են նրա քաղաքական գործունեության հետ: Սակայն տարբեր դպրոցների գիտնականների կողմից անցկացված հետազոտություններում առանձնացվել են մի քանի հիմնական կարիքներ, որոնք պայմանավորում են լիդերի քաղաքական վարքը` իշխանության ցանկությունը, իրադարձությունների և մարդկանց վրա վերահսկողության ցանկությունը, ձեռքբերման ցանկությունը, ինչ-որ խմբին պատկանելու և նրանից հավանություն ստանալու ցանկությունը:

 

Պետք է նկատել, որ լիդերների մեծ մասը աչքի են ընկնում առաջադիմական գաղափարներներով: Ըստ էության, լիդերի համոզմունքներն ու իդեալները իրենց ամբողջությամբ կարող են տարբեր լինել, սակայն դրանք միշտ առանձնանում են իրենց որոշակի նորարարությամբ, առաջադեմ լինելով, իրատեսությամբ և արդիականությամբ:

 

Անձին օժտելով լիդերի դիրքով` հասարակությունը, առանձին սոցիալական խմբեր ստանում են.

 

  1. անվտանգության զգացում և առանձին կարիքների բավարարում, որը կարող է ապահովել լիդերի անձը
  2. հնարավորություն փոխլրացնելու սեփական անհաջողությունները, անկարողությունը և ցածր նյութական կարգավիճակը քաղաքական լիդերի անձի հետ հուզական նույնականացմամբ` հպարտություն զգալով նրա գործերի համար
  3. հնարավորություն խուսափել պատասխանատվությունից կամ մասամբ այն փոքրացնել` լիդերի վրա դնելով սեփական անհաջողությունների պատճառները

 

Քաղաքական լիդերներն ակտիվացնում են հասարակության քաղաքական գործընթացները: Իրական քաղաքականությունը երբեք չի իրականացվել առանց քաղաքական լիդերների մասնակցության, որոնք հանդես են գալիս որպես դրա գլխավոր դերակատարների և քաղաքական գործընթացների հիմնական խթանիչ ուժեր:

 

Քաղաքական լիդերները հիմնականում իրականացնում են հետևյալ գործառույթները`

 

  • անալիտիկ գործառույթ` այսինքն ստեղծված իրավիճակի խորը և բազմակողմանի վերլուծությունը,

  • նորարարության գործառույթ, որի համաձայն քաղաքական լիդերը առաջ է քաշում նոր գաղափարներ և զբաղվում դրանց կենսագործմամբ,

  • գործողությունների ծրագրի կազզման գործառույթ, որի կենսագործման մեջ որոշիչ նշանակություն ունեն անհատի անձնական հատկանիշները,

  • մարդկային շահերի պաշտպանության գործառույթ, որի համաձայն լիդերը պետք է իշխանության մարմիններին հասցնի ժողովրդի ցանկություններն ու պահանջները, պաշտպանի մարդկային շահերը, առաջարկի հարցերի լուծումներ, իրականացնի վերահսկողություն արդեն կայացված որոշումների իրագործման համար,

  • ինտեգրատիվ գործառույթ, որի համաձայն լիդերը միավորում է մարդկանց միևնույն նպատակի շուրջ, համաձայնեցնում է տարբեր  տեսանկյունները, ստեղծում է համագործակցության մթնոլորտ խմբում` պահպանելով կապը ժողովրդի և իշխանության միջև,

  • կազմակերպչական գործառույթ, որը ենթադրում է լիդերի գործունեության արդյունավետ կազմակերպումը:

 

Լիդերի խնդիրը կայանում է նոր որոշումներ  փնտրելու և  ընդունելու մեջ, քանի որ նրա վրա է ընկած ցանկացած իրականացվող գործունեության պատասխանատվությունը: Յուրաքանչյուր լիդերի հատուկ են իր սեփական ղեկավարման մեթոդները, մասսայի վրա ազդելու, դրված նպատակներին հասնելու միջոցները և այլն: Տարբեր չափանիշներից ելնելով` կարելի է առանձնացնել լիդերների մի քանի տիպեր: Մասշտաբային տեսանկյունից առանձնացնում են ընդհանուր ազգային լիդերներ, որոշակի դասի, այս կամ այն սոցիալական շերտերի լիդերներ: Քաղաքական լիդերներին բաժանում են նաև առյուծների ու աղվեսների (Պարետո).

 

«Աղվես» քաղաքական գործիչներին հատուկ են դեպքերի ընթացքի կանխատեսումը, իրական նպատակների, մտադրությունների, թաքցնումը, խորամանկ, զգուշավոր լինելը, սեփական հետքերի վերացնելը և այլն:

 

«Առյուծ» քաղաքական գործիչները սովորաբար գործում են ավելի  ուղիղ կերպով` կիրառելով ուժով ճնշելու մեթոդը, սակայն  հաճախ ընկնում են ծուղակի մեջ: Նրանց հիմնական մարտավարությունը թշնամուն նվիրական պահին բաց մարտում ջախջախելն է: Կատարյալ քաղաքական գործիչը նա է, ով իր մեջ միավորում է և՛ առյուծի ջախջախիչ ուժն ու համարձակությունը, և՛ աղվեսի խորմանկությունն ու ճարպկությունը:

 

Ամերիկացի գիտնական Խոջկինստոնը նույնպես առանձնացնում է քաղաքական լիդերների  մի քանի տիպ, իսկ ավելի կոնկրետ` լիդերներ-կարիերիստներ, որոնք հետապնդում են եսասիրական նպատակներ իշխանության մեջ, լիդերներ-քաղաքական գործիչներ, որոնց նպատակը իրենց ժողովրդի շահերի պաշտպանությունն է, լիդերներ-տեխնիկներ, որոնք հմտորեն  կիրառում են ապարատային կառուցվածքներն ու մեխանիզմները իշխանության կազմակերպման գործընթացում և լիդերներ-պոետներ, որոնք գործում են բարձրագույն գաղափարային նպատակներից ու արժեքներից ելնելով:

 

Իշխանավոր լիդերներին պայմանականորեն կարելի է բաժանել երկու ենթատիպերի` եսակենտրոն և սոցիոկենտրոն:

 

Լիդերի եսակենտրոն ենթատիպն իշխանությունն ուղղում է դեպի իր կողմը: Այն կարող է հանդիսանալ  անձի հոգեբանական կամ ֆիզիկական թերարժեքության  կոմպենսացիայի գործիք, որոնք դրդել են նրան մեծ ձեռքբերումների: Այսպիսի մոտեցումը զուրկ չէ հիմնավորումից: Հայտնի է, որ Ջոն Կեննադին մանկուց տառապել է ողնաշարի վնասվածքից, իսկ Ստալինը` ձեռքի դեֆեկտից, մաշկային որոշ խնդիրներից և ցածր հասակից: Նա շատ էր վիրավորվում դասընկերների անհաճո վերաբերմունքից, որը պատճառը վերագրում էր իր ընտանիքի ցածր ծագմանն ու աղքատությանը: Թերարժեքության բարդույթով մանկության տարիներին տառապել են  նաև Ռուզվելտը և Վիլսոնը:Իշխանությունը կարող է դիտարկվել նաև որպես ֆինանսական և ոչ ֆինանսական բարիքներ ստանալու միջոց (փող, ճանաչում, փառք, բարձր հեղինակություն, հասարակության վերին շերտերին հասանելի լինելու ձգտում և այլն) կամ որպես ուրիշների նկատմամբ գերիշխանության հաստատման, որևէ մեկի կախվածությունից հաճույք ստանալու միջոց (ինքնատիպ քաղաքական սադիզմ):

 

Իշխող լիդերի սոցիոկենտրոն ենթատիպը իր գործունեության հիմնական նպատակը տեսնում է  հայրենիքին ծառայելու, հասարակական պարտքը կատարելու մեջ: Այսպիսին է քաղաքական լիդերի տիպաբանությունը, որը իհարկե սպառիչ չի կարելի համարել: Իրական քաղաքական գործունեությունը միշտ հարուստ է հետաքրքիր տեսություններով և ծնում է ամենից հաճախ լիդերների կոմբինացված տիպեր ու դրանց  տարբեր մոդիֆիկացիաներ:         

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. 900igr.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am
Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am

Կյանքի 15 դաս, որոնք քաղել է իր ապրած տարիներին միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերը...

Խրատներ, խորհուրդներ Մտածում են մեծերը
Միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք նրանց օգնել են հարստանալ.1in.am
Միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք նրանց օգնել են հարստանալ.1in.am

About.com-ը ներկայացնում է միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք շատերը հազիվ թե կռահեին...

Գիտնականները պարզել են, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում հարստանալ. line.am
Գիտնականները պարզել են, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում հարստանալ. line.am

Գիտնականների, հոգեբանների, նեյրոֆիզիոլոգների մեծ մասն ուշադրություն են դարձնում հասարակության մեջ ֆինանսական անհավասարության խնդրին: Ավելի հաճախ նրանց տանջում է այն հարցը, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում...

Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը. harmonia.am
Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը. harmonia.am

Հոգեբանի գործունեությունը քաղաքականության մեջ բավականին բարդ է: Քաղաքական հոգեբանի գործունեությունը  այլ հոգեբանների գործունեությունից էապես տարբերվում է նախ և առաջ նրանով, որ...

Հոգեկան առողջություն
Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am
Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am

Գոյություն ունի մեկ սխալ, որը ես մշտապես նկատելի է՝ անկախ նրանից, թե ինչ բիզնեսով են զբաղվում:  Այս սխալն այնքան գերակշիռ տեղ է զբաղեցնում, որ կարելի է գնահատել այն ամենաքիչը 10-ից 8 գործարքային առաջնորդների շեղմամբ...

10 տեսություն, որոնք կարող են փոխել հաջողության մասին ձեր պատկերացումները. 1in.am
10 տեսություն, որոնք կարող են փոխել հաջողության մասին ձեր պատկերացումները. 1in.am

Տասնամյակներ շարունակ սոցիոլոգները փորձել են հասկանալ, թե ինչու որոշ մարդիկ հաջողության են հասնում՝ աշխատելով իրենց ոլորտներում, իսկ մյուսները՝ ոչ։ Եթե դուք ձգտում եք հասնել հաջողության, միգուցե այս...

Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am
Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am

Ես սիրում եմ գոլֆի մրցաշարեր նայել: Վերջերս PGA-ի ժամանակ մի դեպք պատահեց, որ գրավեց իմ ուշադրությունը: La Quinta-ում 2015-ի Humana Challenge նայելիս Golf Channel-ը ցույց տվեց մի դրվագ, որտեղ...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ 5 հատկանիշներ. fact.am
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ 5 հատկանիշներ. fact.am

Կրթվածություն: Անձը պետք է սիրի սովորել և ունենա այդ ունկությունը անընդհատ նորը սովորելու..

Ես
Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am
Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am

Ինքնասպանության ռիսկի վերհանման նպատակով գիտնականները խորհուրդ են տալիս առանձնահատուկ ուշադրություն պերֆեկցիոնիզմին դարձնել: Ամեն ինչում կատարելության հասնելու ձգտումը կարող է...

Հոգեկան առողջություն
Դեպի հաջողություն տանող 10 քայլ. tert.am
Դեպի հաջողություն տանող 10 քայլ. tert.am

Cluber.com-ը ներկայացնում է դեպի հաջողություն տանող 10 քայլ...

10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում
10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում

Կան բաներ, որոնք ֆինանսապես հաջողակ մարդիկ այնպես չեն անում, ինչպես բոլորը, ինչն էլ նրանց հնարավորություն է տալիս մեծ բարձունքների հասնել: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Պաշտոնի բարձրացման հասնելու համար հարկավոր է հագնվել ղեկավարի պես
Պաշտոնի բարձրացման հասնելու համար հարկավոր է հագնվել ղեկավարի պես

Պաշտոնի բարձրացման կարելի է հասնել ոչ միայն երեկոներն աշխատավայրում անցկացնելով և ղեկավարի հանձնարարությունները կատարելով: Նոր ուսումնասիրության համաձայն՝ հաջող կարիերայի գաղտնիքը...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
50 քայլ դեպի հաջողություն
50 քայլ դեպի հաջողություն

Թվարկում ենք հավանական բոլոր քայլերը, որոնք տանում են սպասված հաջողության...

Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն
Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն

Մյունխենի Տեխնիկական համալսարանի գիտնականների կատարած վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենսուրախ կանայք քիչ հնարավորություններ ունեն ղեկավար դառնալու, գրում է Inopressa-ն՝ Daily Mail-ին հղումով...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ